«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գրոհայինները գրավել են Քոբանիի մի քանի շրջաններ

Գրոհայինները գրավել են Քոբանիի մի քանի շրջաններ
11.10.2014 | 12:49

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքի ևս մի քանի շրջան: Նրանք գրավել են քուրդ ապստամբների շտաբները և գրեթե շրջափակել քաղաքը՝ չնայած կոալիցիայի շարունակվող ավիահարվածներին: Կոալիցիայի ԱՄՆ-ի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ հնարավոր է չստացվի Քոբանիի գրավման կանխումը:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ էր արել ԵՄ-ին, Թուրքիային և այլ երկրների՝ ավելի սերտ համագործակցել ընդդեմ «Իսլամական պետության»: Քոբանիի գրավմամբ գրոհայինները լիակատար վերահսկողություն կստանան թուրք-սիրիական սահմանային հատվածի երկարությամբ: Քոբանիի համար պայքարում երեք շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 400 մարդ, ավելի քան 160 հազար սիրիացի քուրդ սահմանով փախել է Թուրքիա:

Դիտվել է՝ 3196

Մեկնաբանություններ